«Զարեհ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են». Գասպար Կարապետյան
![]() 312 Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 19:36 «Ապառաժ»-ի հաղորդմամբ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը կտրուկ է արձագանքել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ՀՅԴ-ին հասցեագրված հայտարարություններին՝ դրանք որակելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։ Նրա խոսքով՝ պետությունը չի սահմանափակվում որևէ պաշտոնյայի կամ կառավարության կազմով։ «Պետությունը գաղափար է և կառույց։ Պետությունը չի նշանակում նախարար, վարչապետ կամ պատգամավոր։ Պետությունը քանդվում է այն ժամանակ, երբ գաղափարն է խաթարվում, և հենց այդ քաղաքականությունն է Արցախը կորցնելուն հանգեցրել»,- նշել է նա։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար գնահատմամբ՝ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են, և նա պետք է նախ անդրադառնա սեփական անցյալին։ «Սինանյանը շատ լավ գիտի Դաշնակցության դերը։ Նա տարիներ առաջ ինքն է համագործակցել ՀՅԴ-ի հետ, եղել է Հայ դատի հանձնախմբի անդամ, ընտրվել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ՝ հենց այդ շրջանակների աջակցությամբ»,-ընդգծել է Կարապետյանը։ Խոսելով պետության հետ համագործակցության մասին հնչեցված պնդումներից՝ դաշնակցական գործիչը նշել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է պետական շահին՝ Հայաստանի ապագային, Հայ դատի գրասենյակները մշտապես համագործակցել և շարունակում են համագործակցել»,- ասել է նա։ Գասպար Կարապետյանի խոսքով՝ եվրոպական կառույցները լավ տեղեկացված են Հայ դատի գրասենյակների գործունեության մասին, իսկ համագործակցության մակարդակը հայտնի է թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, թե՛ դեսպաններին։ «Եթե Սինանյանը հարց ունի՝ թող դիմի արտաքին գործերի նախարարին կամ դեսպաններին և պարզի՝ որքանով ենք մենք համագործակցում Հայաստանի պետական շահերի շրջանակում»,- նշել է նա։ |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
9703:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
10002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
14601:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
12800:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
145Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
145Երեկ, 22:18
«Քննարկվել են ՀՀ-Իրան համագործակցությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»․ ՊՆ
144Երեկ, 21:24
«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 20:24
