Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայի ուղիղ սպառնալիքների հանդեպ». Իշխան Սաղաթելյան

«Դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայի ուղիղ սպառնալիքների հանդեպ». Իշխան Սաղաթելյան
365
Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 20:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն՝ անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում։
Իսկ դուք պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին։
Դուք ամբողջ ուժով դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր ներքին գործերին։
Դուք մի կողմից խնդրում եք արտաքին ուժերին ուղիղ ներգրավվել ընտրական գործընթացներին, մյուս կողմից մեկ վերլուծաբանի խոսքը ներկայացնում եք որպես ինքնիշխանության դեմ հարձակում։
Այնպես որ, մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք, և՛ սնուցող աղբյուրը»:

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան