Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է. «Հրապարակ»
![]() 325 Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը տարեվերջին որոշել է այցելել առաջնագիծ, թերևս վերականգնել նախկին նախագահների կողմից տարիներ շարունակ ավանդական դարձած տարեվերջյան այցերը սահման պահող զինվորներին, նախապես տեղեկացվել է նրա այցի մասին, որը նախատեսված է եղել Երասխի հատվածում։ Խաչատուրյանի այցին ընդառաջ, մի քանի օր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, համապատասխան կահավորել, սակայն վերջին պահին Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից և սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, որի մասին նաև պաշտոնական հաղորդագրությամբ է տեղեկացվել. «Ամանորյա տոներին ընդառաջ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին»: Թե ով և ինչու է նրան հետ պահել այդ մտքից, պաշտոնապես չհաջողվեց պարզել, ըստ լուրերի՝ իր քայլի մասին նախագահը զեկուցել է Փաշինյանին, նա հավանություն չի տվել»: |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
9703:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
10002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
14601:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
12800:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
145Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
145Երեկ, 22:18
«Քննարկվել են ՀՀ-Իրան համագործակցությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»․ ՊՆ
144Երեկ, 21:24
«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 20:24
