Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Դիլիջանի «արու» համայնքապետը որոշում է փոխել, որ պարգևավճար տա. «Ժողովուրդ»

Դիլիջանի «արու» համայնքապետը որոշում է փոխել, որ պարգևավճար տա. «Ժողովուրդ»
232
Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ., 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Դիլիջանի համայնքապետը, ով հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» ո՛չ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին։
Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին» որոշում:
Համաձայն այս որոշման Դիլիջան համայնքի «Դիլիջանի քաղաքապետարան» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր և հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ տեղափոխել է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ տնտեսագիտական հոդվածի տակ, որպիսի կարողանա համայնքի բյուջեից ապահովվել տոնական պարգևավճարները։
Հարկ է նշել նաև, որ գրել էինք՝ Ամանորին ընդառաջ ՀՀ Կառավարության ենթակա որոշ մարմինների մաքրուհուց մինչև կառույցի ղեկավար, բացի դեկտեմբեր ամսվաաշխատավարձից ստացել են նաև պարգևավճարները, որոնք ներկայացվում են որպես «վարչապետի պրեմիա», քանի որ հենց նրա անունից են բաժանվել»։

Ավելի վաղ գրել էինք, որ վերոնշյալ որոշման այս տողում թույլ է տրվել կոպտագույն ուղղագրական սխալ և «ամանորյա» բառը գրված է «օ» տառով, որի տակ էլ ստորագրել է իրեն «արու» կնքած Դավիթ Սարգսյանը»: