ԵՊՀ-ն ամեն գնով իրենցով են անում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից՝ նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։
Ինչ խոսք, 2018-ից առաջ էլ մայր բուհը քաղաքականացված էր, իսկ նախկին լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանը երդվյալ հանրապետական էր, սակայն Երևանի պետական համալսարանն իր մեկդարյա պատմության ընթացքում երբեք այսքան քաղաքականացված չի եղել, որքան հիմա է։ Օրեր առաջ մենք գրել էինք, որ Գլխավոր դատախազության շենքում մայր բուհի իրավագիտության ֆակուլտետը լաբորատորիա է հիմնադրել։
Այժմ էլ տեղեկացանք, որ ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է Տվյալների մշակման կենտրոն։ Այս կապակցությամբ համալսարանում ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ-ից մեզ ասացին, որ կառավարությունն է ահռելի գումարներ հատկացրել, որպեսզի բուհը գերժամանակակից տվյալների մշակման կենտրոն հիմնադրի։
Մեզ պատմեցին, որ տվյալների մշակման կենտրոնի բացմանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել, այլև՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48