«Բացառապես ամերիկյան կողմից է կախված լինելու այս ձեռնարկի անվտանգ աշխատանքը»․ Արման Մելիքյան
![]() 272 Կիրակի, 18 հունվարի, 2026 թ., 09:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկսել են ուրվագծվել Հայաստանի տարածքում Թրամփի ուղու շահագործումն ապահավող հայ֊ամերիկյան համատեղ ձեռնարկության ապագա գործունեության հետ կապված որոշ մանրամասներ։ Նախ, հայտնի դարձան մասնակցության մասնաբաժինները՝ 26% Հայաստանին ու 74% ԱՄՆ-ին է պատկանելու առաջիկա 49 տարվա ընթացքում։ Կարելի է ենթադրել, որ կողմերի շահաբաժիններն էլ, ներդրումային մասնակցությունն էլ կունենան նույն համամասնությունը։ Պետք է հասկանալ, թե այդ ձեռնարկի եկամուտներն ինչից են գոյանալու ՀՀ ինքնիշխանության լիարժեք պահպանման դեպքում։ Տրամաբանորեն տարանցման համար բոլոր գանձումները ամբողջությամբ պետք է փոխանցվեն ՀՀ պետբյուջե, ապա, ըստ ամերիկյան կողմի ներդրումային մասնակցության ու զուտ շահույթի բաշխման տոկոսային համամասնության՝ համապատասխան գումարները կփոխանցվեն ամերիկացի գործընկերներին։ Բայց սա՝ ըստ ոչ մասնագետի տրամաբանության։ Թե ինչպիսին կլինի իրականությունը, կերևա մոտ ապագայում կամ էլ գործը, գուցե, դրան չի հասնի առհասարակ։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ամերիկյան կողմի մասնակցությունը հաջող ընթացքի դեպքում ունենալու է ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական բաղադրիչ։ Այսինքն, բացառապես ամերիկյան կողմից է կախված լինելու այս ձեռնարկի անվտանգ աշխատանքն ու ապրանքային հոսքերի ուղղորդումը հենց այս ճանապարհով։ Մեկնարկից հետո, ըստ այդմ, պարզ կլինի՝ սա գլոբալ նախագիծ է, թե բացառապես Ադրբեջանը Նախիջևանին կապող ապահով երթուղի»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ինչպես Կիրկորովը, Սոլովյովը, այնպես էլ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4113:54
«Ռուսաստանը կկենտրոնանա ՀԱՊԿ-ի մարտական ներուժի մեծացման վրա»․ Պանկին
10613:03
«Սիրտդ չլցվի, թեթև տար». Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
12412:36
«ԱՄՆ-ում մոտ 1.6 միլիոն անօրինական ներգաղթյալներ ենթակա են արտաքսման»․ Լայոնս (տեսանյութ)
18712:30
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը պարտադիր կդառնա հաջորդ տարի (տեսանյութ)
12512:12
«Հակոբ Արշակյանը ցուցակում չկա․ հավանաբար զիբիլի փողը չի մուծել». Էդգար Ղազարյան
14312:00
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան (տեսանյութ)
16311:42
ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10811:36
