Նիդերլանդներում գինեկոլոգը գաղտնի կերպով դարձել է առնվազն 16 երեխայի հայր

Նիդերլանդներում մի գինեկոլոգ գաղտնի կերպով օգտագործել է իր սեփական սերմնահեղուկը դոնորական սերմնահեղուկի փոխարեն, արհեստական սերմնավորման միջոցով բուժառուներին հղիացնելու համար, ասվում է Արնհեմի քաղաքային հիվանդանոցի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Կլինիկան անկախ հետաքննություն է անցկացրել 2024 թվականի վերջին, այն բանից հետո, երբ թոշակի անցած գինեկոլոգը խոստովանել է, որ 1970-ական և 1980-ական թվականներին դոնորական սերմը փոխարինել է իր սեփականով առանց ծնողների իմացության։ Հաստատվել է, որ նա 16 երեխայի հայր է։
Պարզվել է նաև, որ բժիշկը ժառանգական գենետիկ խանգարում ունի։ Հետևաբար, հիվանդանոցը խորհուրդ է տվել, որ նրա ապագա երեխաները անցնեն ԴՆԹ թեստ։ Կլինիկան նշել է, որ մինչև 1990-ական թվականները չեն եղել օրենքներ կամ կանոնակարգեր, որոնք կարգավորում են հղիանալու համար օգտագործվող բժշկական մեթոդները։ Այնուամենայնիվ, կային բժիշկների համար մասնագիտական ուղեցույցներ և էթիկայի կանոններ, որոնք գինեկոլոգը խախտել է։
Հիվանդանոցի ղեկավարությունը գինեկոլոգի գործողություններն անընդունելի է անվանել՝ հավելելով, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իմանալու իր ծագումը, և հիվանդները պետք է կարողանան վստահել իրենց բժշկին։ «Այս իրավիճակում շատ բան սխալ է ընթացել։ Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցածի համար», - ասել է կլինիկայի տնօրեն Հանս Շուն։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30