«Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել է 250 դպրոց, 300 մզկիթ»․ Ազիզի

2261
Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ., 14:07
Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել է ավելի քան 250 դպրոց, 300 մզկիթ և 90 կրոնական ուսումնական հաստատություն: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Նա նաև նշել է, որ ավելի քան 3700 մարդ է վիրավորվել։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 29-ին՝ իրանական ռիալի կտրուկ անկման պատճառով։ Reuters-ը՝ հղում կատարելով իրանցի անանուն պաշտոնյային, հաղորդում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում՝ անվտանգության 500 աշխատակից։ HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է 3919 զոհի մասին։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01