«Սեբաստիա 22-ում իրականացվել են աղալցման աշխատանքներ, մինչդեռ Սեբաստիա 31-ում նման անհրաժեշտություն չի գնահատվել». Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքային իշխանության կողմից իրականացվող ձնամաքրման աշխատանքների հերթական օրինակն է արձանագրվել Սեբաստիա փողոցում։ Մասնավորապես, Սեբաստիա 22 հասցեում իրականացվել են աղալցման աշխատանքներ, մինչդեռ Սեբաստիա 31 հասցեում նման անհրաժեշտություն չի գնահատվել։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ վարորդները փաստացի կարող են երթևեկել միայն մեկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկությունը չի ապահովվել համապատասխան պայմաններով։
Վերոնշյալից հետո ավելորդ է անդրադառնալ մայթերի վիճակին, որոնք շարունակում են մնալ անմխիթար և վտանգավոր քաղաքացիների համար։
Քաղաքային իշխանությունը, ունենալով միլիոնավոր դրամների ֆինանսավորում, փաստացի չի կարողանում ապահովել այնպիսի ձնամաքրման և մերկասառույցի կանխարգելման աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին անվտանգ տեղաշարժվել մայթերով և կնվազեցնեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում են նոր ֆինանսական հատկացումներ՝ հիմնավորմամբ, որ ձյան և սառույցի հետևանքով ճանապարհներին առաջացել են նոր փոսեր»:

Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
1114:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
3913:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
5813:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
6612:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6912:30
«Թուրքն ու ադրբեջանցիները մտածում են՝ այս ազգը աղետից է հաճույք ստանում, դրա համար էլ կառչում է իրեն աղետի հասցնողներից». Արգիշտի Կիվիրյան
7111:48
«Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան
7211:42
«Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան
8411:12