«Ե՞րբ է վերջ դրվելու անխնա թալանին. ինչո՞ւ դուք անվճար չեք աշխատում». Էդուարդ Աղաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 335 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 17:30 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, հարցն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Վերջին օրերին լրագրողական համայնքի կողմից հերթական սկանդալային բացահայտումը եղավ՝ Կառավարության իրական դեմքը քողազերծող, ու պարզվեց՝ բյուջեն անխնա թալանվում է, պարզվեց, որ Կառավարության անդամները, պատգամավորները, պետական համակարգի աշխատակիցները ստանում են աշխատավարձ, որոշ դեպքերում՝ նույնիսկ պարգևավճարներ: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ է վերջ դրվելու անխնա թալանին: Ինչո՞ւ դուք անվճար չեք աշխատում՝ որպես վարչապետ արդեն 8 տարի, ե՞րբ եք վերջը հրաժարվելու ձեր աշխատավարձից»: Փաշինյանն ասաց. «2017-ի համեմատ 2025-ի կատարված բյուջեն ավելի քան 130 տոկոսով ավելի է եկամտային մասով: Երկրորդ, ուզում եմ հիշեցնել՝ 2025թ. բյուջեում պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատել ենք... Սա արել ենք, որովհետև համարել ենք, որ պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ պետական ապարատն ինքը փնտրի ու գտնի բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր՝ միավորներ, հաստիքներ: Հետո ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ»: Աղաջանյանն արձագանքեց. «Բնականաբար հարցիս մեջ հեգնանք կար՝ պնդումներն անողների նկատմամբ»: |

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ»․ Թրամփ (տեսանյութ)
8509:55
Հայկ Սարգսյանը կլքի՞ արդյոք ՔՊ-ն. «Հրապարակ»
10209:12
ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»
10709:06
Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում Սամվել Կարապետյանին. «Ժողովուրդ»
10509:00
ԵՄ խորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին
16100:36
«Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22800:30
«Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17800:18
