«Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 228 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 18:15 «Արտաքին հետախուզության տարեկան զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի հնարավորությունը գնահատում է որպես «գրեթե անհավանական»։ Այսինքն՝ սա արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը քննադատեց սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելը՝ կարծիք հայտնելով, որ, օրինակ, ԽՍՀՄ-ը փլուզվել է նաև սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնլու հետևանքով։ «Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք և կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում։ Ինչ վերաբերում է խաղաղության հետագա ամրապնդմանը և դրա ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք դիվանագիտական աշխատանքները․․․ ՀՀ-ն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը, բայց 2026 թվականի հունվարի 21-ի դրությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- ընդգծեց Փաշինյանը։ |

Հայկ Սարգսյանը կլքի՞ արդյոք ՔՊ-ն. «Հրապարակ»
8309:12
ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»
8409:06
Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում Սամվել Կարապետյանին. «Ժողովուրդ»
8309:00
ԵՄ խորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին
15900:36
«Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22700:30
«Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17600:18
«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ և չպետք է զբաղվի քաղաքականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
174Երեկ, 23:54
«Մինչև ընտրություններ հնարավո՞ր է բացվի ՀՀ-Թուրքիա սահմանը»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
156Երեկ, 23:36
