«Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը Աստծո հրաշք համարող հոգևորականի՞, թե՞ «Բենթլի Սամոյի» միջոցով եք բարենորոգում անելու»․ Գառնիկ Դանիելյան
![]() 157 Այսօր, 21:12 «Դուք ուղիղ միջամտություն եք իրականացրել եկեղեցու ներքին գործերին, ինչն օրենքի խախտում է»,- ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին։ «Բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից իմանում ենք, որ նախընտրական քարոզչություն են անում․․․ Մենք չենք ենթադրել, որ Եկեղեցին պետք է ղեկավարվի КГБ-ի գործակալների կողմից։ Այնտեղ, որտեղ կա պետության անվտանգության շահը, պետությունը պետք է ռեակցիա տա․․․ Մենք չենք երազել զբաղվել Եկեղեցով. չենք երազել: Ի՞նչ է նշանակում կաթողիկոս կոչվածը զոհված եղբայր ունեցող քահանային կանչի, ասի՝ գնա մորդ վերցրո՛ւ, գնացե՛ք Կառավարության շենքի դեմը ցույց արեք: Սա ի՞նչ պահվածք է. սա դուրսպրծուկի պահվածք է: Եկեղեցու գլուխը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Եկեղեցին ժողովրդով է Եկեղեցի: Ձեր ասած մարդի՞կ են Եկեղեցի, գնացե՛ք կիրակնօրյա պատարագները նայեք: Երեք հոգով պատարագներ են տեղի ունենում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ համատարած տասնյակ տարիներով: Դա ոչ մեկին չի՞ անհանգստացնում: Հոգևորականները, առանձին բացառություններով վերցրած, ովքեր կարողացել են համայնք ձևավորել, հիմա հերթով կարգալույծ են արվում: ՀՀ ժողովուրդը դուրս է մղված Եկեղեցուց, Եկեղեցու հիմնական շահառուն, ում համար այն ստեղծված է, դուրս է մղված: Ձեր նշած մարդիկ իրավունք չունեն Եկեղեցու անունից խոսել, որովհետև իրենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կանոններով վաղուց հոգևորական չեն: Ձեր նշած անձի որևէ որոշում չի ճանաչվելու ՀՀ կողմից՝ ոչ մի»,- նշեց Փաշինյանը։ Գառնիկ Դանիելյանն արձագանքեց․ «Ձեր «ուխտերթին» մասնակցած հոգևորականը համարում է, որ Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը Աստծո հրաշք էր, ու դուք խոսո՞ւմ եք բարենորոգումից։ Սրա միջոցո՞վ եք բարենորոգում անելու, թե՞ «Բենթլի Սամոյի»»։
|

«Պղծելով ՊՆ ուղարկած ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
3222:36
«Քահանային թույլ չեն տալիս մտնել եկեղեցի, դա որևէ մեկին դուր գալ կամ չգա՞լ է, թե՞ օրենքի խախտում»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
8422:12
«ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, ոստիկանությունը սարքել եք բռնության միջոց»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
9921:42
«Խաղաղությունը կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10121:24
«Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը Աստծո հրաշք համարող հոգևորականի՞, թե՞ «Բենթլի Սամոյի» միջոցով եք բարենորոգում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
14921:12
«Կարո՞ղ է ձեր նախարարները սամուրայներ են․ դուք դավաճանել եք ժողովրդին»․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14820:20
«Մենք մեր սեփական «միշիկը» չունենք և չենք ուզում ունենալ, որ մտնի ծրարով փող տա պաշտոնյաներին»․ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11420:18
«Աշխատում եմ կուլիսներում»․ Ռյութեն՝ Գրենլանդիայի մասին (տեսանյութ)
19519:57
