ԱՄՆ-ն վենեսուելական նավթ է վաճառել Չինաստանին

Չինաստանը գնել է ԱՄՆ-ի կառավարության կողմից նախկինում վաճառված վենեսուելական նավթի մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, գրում է Bloomberg-ը։
Ռայթը չի նշել գործարքի ծավալները կամ պայմանները։ Սակայն նա նշել է, որ «օրինական չինական գործարքները օրինական պայմաններում» թույլատրելի են։
Աղբյուրի տվյալներով՝ մինչև ԱՄՆ-ի՝ Վենեսուելա ներխուժումը, չինական վերամշակման գործարանները վենեսուելական նավթի ամենամեծ գնորդներն էին։ Մատակարարումները կատարվել են զգալի զեղչերով՝ պատժամիջոցների սահմանափակումների պատճառով։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի պատժամիջոցների տակ գտնվող 30-50 միլիոն բարել նավթ։ Ռայթի խոսքով՝ Վենեսուելայի «նավթային կարանտինը» գործնականում ավարտվել է։
Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ի գործողություններից հետո վենեսուելական Մերեյի նավթը գնվել է նաև մի քանի հնդկական վերամշակման գործարանների կողմից, և այս տեսակի մատակարարումները հասել են այլ շուկաներ։
Փետրվարի 10-ին հաղորդվեց, որ Վենեսուելան մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Իսրայել։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
121Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
136Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
131Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
221Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
125Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
130Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
112Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
141Երեկ, 18:36