«Հրաժարական տվեք ձեր պաշտոններից և քննադատեք ում ուզում եք»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՅԴ-ն հայ իրականության մեջ է իր ստեղծման օրվանից՝ 1890 թվականից: Այս կուսակցության պատմությունը նաև հայ ժողովրդի պատմությունն է: Հատկապես Հանրապետության հիմնադրման և նրա գոյության 1000 օրերին, որովհետև ՀՅԴ-ն իշխող ուժն էր: Բոլոր չորս վարչապետները եղել են կուսակցության երևելի դեմքերից, բոլոր կառավարությունները եղել են դաշնակցական, երկու դեպքում կոալիցիոն՝ ժողովրդականների, ապա շատ կարճ ժամանակ՝ սոցիալիստ հեղափոխականների հետ:
Որևէ հայ մարդ՝ լինի իմ նման քաղաքական պատմության հետազոտող, մտավորական կամ գրող-թարգմանիչ, իրավունք ունի ի՛ր տեսանկյունից անդրադառնալ ՀՅԴ-ի գործունեությանը:
Բայց երբ անկախ մարմնի կամ իբր անկախ մարմնի անդամն է հատուկ և հստակ թիրախավորում ՀՅԴ-ին կամ որևէ այլ քաղաքական ուժի, ինչի իրավունքը չունի ի պաշտոնե, ապա այստեղ խնդիր է առաջանում:
Ավելին, երբ դա արվում է իշխող քաղաքական ուժին և նրա առաջնորդին հաճոյանալու անկհայտ ճիգով, ապա հարցը քաղաքականից նաև դառնում է բարոյական-էթիկական:
Հրաժարական տվեք ձեր պաշտոններից, պետբյուջեի փողերից և քննադատեք ում ուզում եք, ինչքան ուզում եք»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
96Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
111Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
104Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
179Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
113Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
119Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
101Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
133Երեկ, 18:36