«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
![]() 324 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 00:42 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի իշխող կուսակցության նախագահը կարող է և երկրի նախագահ կամ վարչապետ չլինել։ Հայաստանում չկա նման մի օրենք, որ երկրի վարչապետը նաև պետք է իր կուսակցության նախագահը լինի, այսինքն, իշխող կուսակցության նախագահը և վարչապետը կարող են նույն անձը չլինել։ Պրն Փաշինյանը միայն 2022 թվականի սեպտեմբերին, այսինքն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության 5֊րդ տարում է ընտրվել կուսակցության նախագահ։ Հեղափոխության հաղթանակի ժամանակ ՔՊ կուսակցության նախագահ է եղել Սասուն Միքայելյանը (2016-2019 թ.), իսկ դրանից հետո մինչև 2022 թ. կուսակցության նախագահ է եղել Սուրեն Պապիկյանը։ Եվրոպական մի շարք երկրներում անգամ քաջալերում են, որ երկրի ղեկավարը իր կուսակցության նախագահ չլինի, որպեսզի իրեն լրիվորեն տրամադրի պետական գործին։ Որոշ երկրներում երկրի ղեկավարը և իշխող կուսակցության նախագահը նույն անձինք չեն, օրինակ Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Իտալիա, Բելգիա, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա։ Հնդկաստանի վարչապետը Մոդին է, բայց իշխող կուսակցության նախագահը Նադդան է։ Անգելա Մերկելը դեռ Գերմանիայի կանցլեր էր, երբ իշխող կուսակցության նախագահ ընտրվեց Կարենբաուերը։ Հայաստանի օրենքը չի արգելում նաև, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
7303:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
11902:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
111Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
91Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
162Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
138Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
99Երեկ, 22:30
