«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
![]() 81 Այսօր, 03:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՄԵԳԱՏԵ-ի ղեկավար Գրոսսին հայտարարում է, որ Իրանը, լինելով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ունի ուրանի հարստացման իրավունք: Փաստացի, ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է ազատվել հարստացված ուրանից և այլևս չհարստացնել: Մյուս կողմից, Գրոսսի հայտարարությունը կարող է վկայել տրամադրությունների որոշակի փոփոխության մասին, հատկապես, եթե հաշվի առնենք Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հայտարարությունը: Ֆիդանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ փոխզիջման և համաձայնելուն, որ Իրանը հարստացնի ուրան: Ինչի՞ հիման վրա էր Ֆիդանի այդ «լավատեսությունը», դժվար է ասել, նա չի ներկայացրել մանրամասներ, սակայն կարծում եմ, որ այն մարդը չէ, որն անի պատահական հայտարարություններ: Հատկանշական է նաև նախօրեին Նաթանյահուի հետ բանակցությունից հետո Թրամպի այն հայտարարությունը, թե ինքը պնդել է, որ պետք է շարունակել բանակցել Իրանի հետ: Սա նշանակում է, որ Նաթանյահուն փորձել է Թրամպին համոզել հակառակը, իսկ գուցե նաև համոզել, որ պետք չէ Իրանին թույլ տալ ուրանի հարստացում: Հարցն այն է, որ Ֆիդանը խոսել էր նաև Իրանի փոխզիջման պատրաստակամության մասին: Միաժամանակ հայտնի է, որ Իրանը Գերագույն հոգևոր առաջնորդի մակարդակով հայտարարում է, որ չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից: Եթե իրապես լինի փոխզիջում, ինչը իհարկե շատ ցանկալի է նաև Հայաստանի համար, ապա տարբերակները, կարծես թե, կարող են լինել երկուսը՝ կամ վերահսկողական ինչ-որ կառույցի մասով, կամ կոմերցիոն համատեղության: Բոլոր դեպքերում, եթե այս հարցում Նաթանյահուն չհաջողի, ապա դրանից կշահեն թերևս բոլոր ողջախոհ մարդիկ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
6603:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
10002:06
«Ուրախանում ենք ինչ-որ այցերով, բայց այն, ինչ մեզ սպառնում է, սարսափելի է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:48
«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
16800:42
«Եթե քո տան շանը հարևանները շատ են շոյում, ուրեմն փոխելու ժամանակն է». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
172Երեկ, 23:12
«Բրյուսելում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Եվրոհանձնաժողովի մի շարք կառույցներում».#FT
363Երեկ, 18:02
«Հայ ժողովուրդը ոչ մի օտար տիրոջ կարիք չունի, որ ասի՝ ում ընտրի»․ Արմեն Խաչատրյան
157Երեկ, 17:00
«Մինչև հիմա զենքի վրա երդվելը խանգարում է ձեզ առաջ նայելու». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
152Երեկ, 16:48
