Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Խաղաղությունը կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է»․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղությունը կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է»․ Նիկոլ Փաշինյան
239
Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 21:24

«Խաղաղությունը կոնկրետ թվով, կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է»,- այդ մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դիզվառելիքի գինը նվազեց, դա նշանակում է, որ մեկը դիզվառելիքի համար պակաս է վճարում, մյուսը դրա արդյունքում աճեցրած գյուղմթերքը պակաս գնով է ձեռք բերում: Երրորդը բենզինը նվազ գնով է ձեռք բերում, և այդպես շարունակ: Սրան գումարենք նաև, որ նույն մեքենան բարեկարգ ճանապարհին... մեկը հաշվե՞լ է՝ վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացիները իրենց մեքենաների նորոգման համար ինչքան պակաս գումար են ծախսել. մենակ պահեստամաս գնելու վրա քանի տասնյակ միլիարդ պակաս են ծախսել. չեն հաշվում»,- նշեց վարչապետը:

«Խաղաղությունը կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է»․ Նիկոլ Փաշինյան