«Քահանային թույլ չեն տալիս մտնել եկեղեցի, դա որևէ մեկին դուր գալ կամ չգա՞լ է, թե՞ օրենքի խախտում»․ Արծվիկ Մինասյան
![]() 283 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 22:12 «Ակնհայտ է, որ երբ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության կողմից հրահանգված միջոցառում է՝ ծիսակատարությունների մասնակցության մասով՝ ոստիկանությունը համառ ուցեկցում է, ավելին՝ նույնիսկ ակնհայտ բռնության սպառնալիքի ներքո ոչ մի միջոց չի ձեռնարկում՝ այդ սպառնալիքը հնչեցրած պաշտոնատար անձին կամ ՔՊ-ի աջակցին պատասխանատվության կանչելու կամ նման վարքագիծը կանխռլու համար։ Ձեզ երբևէ մտահոգե՞լ է, որ մյուս դեպքերում էլ ոստիկանությունը գնա և ապահովի պատշաճ ընթացքն այն պատարագների, որոնց չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը կամ որոնք մատուցվում են ՀԱԵ գործող այն քահանաների, սրբազանների մասնակցությամբ, որոնք հայտարարում են, որ Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետի կողքին են»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։ Նախարարը պատասխանեց, որ ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգ և անվտանգություն այնտեղ, որտեղ դրա կարիքը կա՝ առանց խտրականության։ «Ցանկացած միջադեպ դառնում է քննության առարկա, անկախ նրանից, թե որևէ մեկի դուրը կգա, թե ոչ, եթե չկա հանցագործության տարր, ապա այդ դեպքերին ընթացք չի տրվում»,- ասաց Սարգսյանը։ Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ համայնքի ղեկավարը հրահանգում էր, որ եկեղեցու քահանան չպետք է մտնի եկեղեցի, ոստիկանությունը՝ այնտեղ կանգնած՝ ապահովում էր այդ հրահանգի կատարումը։ |

Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը չընդունվեց
5711:12
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7010:00
«Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից»․ #Atlantic
19209:54
«ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ»․ Ռուբիո
20909:31
ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»
17909:06
Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
8909:00
Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. «Ժողովուրդ»
17308:54
«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
19203:06
