Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պղծելով ՊՆ ուղարկած ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում»․ Սուրեն Պապիկյան

«Պղծելով ՊՆ ուղարկած ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում»․ Սուրեն Պապիկյան
356
Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 22:36

«Հնարավորություն ունենք պատշաճ կազմակերպել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի համար նվիրաբերած զոհերի հիատակին»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշտակի օր հռչակելու մասին օրենքի ընդունմանը։

Նախարարը հավելեց, որ կարևոր է համարում ընդգծել․ «Չգիտեմ ինչ պատճառներով նախկինում «Եռաբլուրում» կազմակերպվել են ակցիաներ, և, նաև, օրինակ, ՊՆ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակը ջարդել ու տրորել։ Պղծելով ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում։ Եթե յուրաքանչյուրը պատշաճ մնա իր տեղում, ապա կառավարությունն իր պարտքը կկատարի և կայցելի համապատասխան վայրեր»։

«Պղծելով ՊՆ ուղարկած ծաղկեպսակը՝ ճիշտ ծառայություն չեն մատուցում»․ Սուրեն Պապիկյան