Թրամփը բացահայտել է, որ Վենեսուելայում կիրառել են «ձայնային զենք», որի մասին ոչ ոք երբեք չէր լսել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն օգտագործել են «գաղտնի ձայնային զենք» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը հանգեցրած գործողության ժամանակ: Նա հրաժարվել է սարքի մասին մանրամասներ տրամադրելուց։
«Երկու շաբաթ առաջ մենք տեսանք զենք, որի մասին ոչ ոք երբեք չէր լսել։ Նրանք նույնիսկ չէին կարող մեզ վրա կրակել», - ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
Հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է մտահոգվեն զենքի հզորությամբ, Թրամփը դադար է տվել, ապա պատասխանել. «Այո»։
«Դա մի բան է, որը ես չեմ ուզում… ոչ ոք այն չունի»,- ասել է նա՝ հավելելով. «Բայց մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Եվ ես ասում եմ, որ հավանաբար լավ է չխոսել դրա մասին, բայց մենք ունենք մի քանի զարմանալի զենքեր...
...Դա զարմանալի հարձակում էր», - հավելել է Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելայում ամեն ինչ «ֆանտաստիկ լավ» կընթանա։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է Միացյալ Նահանգների օգնությունը Վենեսուելային և նրա հետ համագործակցությունը բնութագրել որպես գերազանց»։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6020:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
21415:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10113:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10413:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10711:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
25310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10109:24