Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։
Նշենք, որ առաջին օրը դիմորդները քնություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2026թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 դիմորդ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 դիմորդ․ քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը՝ մայրաքաղաքում:
Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի որոշ բնակավայրերից մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնելու դժվարություններ է ունեցել, նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։
Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա վաղը «Ֆիզիկա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48