«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում` «Դերունց ծյորումը»

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Դերունց ծյորումը»: Երգը ձայնագրվել և տեսահոլովակը նկարահանվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ և նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։
Նախատեսվում է արցախյան մի շարք երգերի ձայնագրում, նոտագրում և բազմաձայնում։
Մշակումը՝ «Նաիրյան» վոկալ անսամբլի, գեղ. ղեկ.՝ Նաիրա Մուղդուսյան:
Երաժշտությունը՝ Գուսան Բագրատի, խոսքը՝ Վազգեն Օվյանի:
Հնչյունային օպերատոր՝ Գարեգին Ամյան:
Ծրագիրն իրականացվում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից։
Երգը անսամբլի համար երգել է Արցախից բռնի տեղահանված Սիրուն Բաղդասարյանը։
Արցախյան բարբառը յուրացնել օգնել է Լարա Սարգսյանը, ով նույնպես տեղահանվել է Արցախից։
Երգի բառերը՝
Մին օր քեցե, տեսնամ Դերունց ծյորումը,
Մին ղաշանգ աղջիկ կանաչ-կյարմուր շորումը,
Կասիմ՝ ախչի, հուվը՜ս, հինչո՜ւ շոռ կկյաս,
Տու իմ սազե երե դամեն տուր կկյաս:
Կասիմ՝ տղա, ախչին քու հյար, քու մար ա,
Ինձ ասում ըն Մանաս Դայունց Թամարա,
Սազետ սիմին կրոտալ չում, լյավ ըսկաց,
Տոն ըմ քյինամ, իմ հըղըցան ղըրաղ կաց:
Թա օզում ըս ինձ ծեր տոնը հարս տանիս,
Վախում ում, թա տանիս, ետնան փուշմանիս:
Իմ հյար սար ա, տու էդ մինը գիդա պարզ,
Դրա թոփեն տու կարել չըս տեմ կենաս:
Վեր սիրում ում քու հյար էլ կյա, քու մար էլ,
Զոռավ էլա՝ պիտի տանիմ, այ իմ սեր,
Ես փոխել չում քա հոր խըլքը քու մազին,
Վեղիս քու հոր տեմուտերտակ կընդազին:
Սերը սեր ա, սերը երգ ա ու գինի,
Ծերքըդ ինձ տո, իմ սերը թող քեզ ինի:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12