ԱՄՆ-ում մոտ 10000 չվերթ չեղարկվել է մոտեցող փոթորկի պատճառով

ԱՄՆ-ում շաբաթավերջին նախատեսված մոտ 10000 չվերթ չեղարկվել է այսօր երկրի մեծ մասում ակնկալվող ավերիչ ու հզոր փոթորկի պատճառով, որը մեծացնում է էլեկտրաէներգիայի բազմօրյա անջատումների և խոշոր մայրուղիների սառցակալման վտանգը, հաղորդում է Associated Press-ը։
Մոտ 140 միլիոն մարդու, կամ ԱՄՆ-ի բնակչության ավելի քան 40%-ի համար, ձմեռային փոթորկի նախազգուշացում է տրվել Նյու Մեքսիկոյից մինչև Նոր Անգլիա։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է լայնածավալ առատ ձյան և արևելյան Թեքսասից մինչև Հյուսիսային Քարոլինա տարածվող աղետալի սառցակալման մասին։ Ամբողջ երկրում արդեն հաղորդվել է ավելի քան 95000 էլեկտրաէներգիայի անջատման մասին։
FlightAware թռիչքների հետևման կայքի տվյալներով՝ շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ չեղարկվել էր ավելի քան 3400 չվերթ։ Կիրակի օրը չեղարկվել է գրեթե 6200 չվերթ։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01