Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իսկ մենք ասում ենք՝ Հ1»․ Վիկտոր Մնացականյան

«Իսկ մենք ասում ենք՝ Հ1»․ Վիկտոր Մնացականյան
121
Այսօր, 00:36

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ մենք ասում ենք Հ1։
TikTok-ը արգելափակում է Թրամփին քննադատող բովանդակությունը․ հայտարարում է Կալիֆորնիայի նահանգապետը
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մեղադրել է TikTok հարթակին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտին մոդերացիա իրականացնելու մեջ։ Նրա խոսքով՝ Թրամփին քննադատող նյութերը կամ անհետանում են, կամ «կախվում» են բեռնման փուլում և ընդհանրապես չեն հրապարակվում։
Նահանգապետի գրասենյակը X սոցիալական հարթակում հայտնել է, որ նման դեպքերը սկսել են արձանագրվել այն պահից, երբ TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը փոխանցվել է Թրամփի հետ կապված բիզնես խմբի վերահսկողության տակ։ Գործարքի համաձայն՝ ԱՄՆ-ում TikTok-ը կկառավարվի Joint Venture LLC ընկերության կողմից, որի վերահսկիչ բաժնեմասը պատկանում է Թրամփին մոտ կանգնած ներդրողներին, այդ թվում՝ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին։
Նյուսոմը հայտարարել է հետաքննության մեկնարկի մասին՝ պարզելու համար, թե արդյոք ստեղծված իրավիճակը չի խախտում Կալիֆորնիայի օրենքները։ Միևնույն ժամանակ Joint Venture LLC-ն հերքում է գրաքննության մեղադրանքները՝ նշելով, որ հրապարակումների հետ կապված խնդիրները տեխնիկական խափանումների արդյունք են»։