Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»

Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»
42
Այսօր, 09:16

«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու։ Գեղամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադևոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի»: