Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»
![]() 1950 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 09:06 «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ՝ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տրվել։ Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլերում արձանագրված մի շարք խնդիրներ և ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։ Նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։ Միևնույն ժամանակ, նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենա Նանուշյանը շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Մարդ, ով եղել է այսօրվա նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարը»։ |

Աղի չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար
17109:00
«Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է պետությունը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
36302.04.2026, 13:00
Իսրայելը հրթիռակոծել է իրանական դեղագործական ընկերությունը, որն իր տեսակով երկրորդն էր աշխարհում
42031.03.2026, 22:30
Բժիշկները հիվանդի աչքից հեռացրել են 20 սանտիմետրանոց որդ
109630.03.2026, 18:46
«Շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝ 30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա 9-ը»․ Անուշ Պողոսյան
74127.03.2026, 14:18
«Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա»․ Հրայր Կամենդատյան
74325.03.2026, 14:18
«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
76625.03.2026, 09:36
«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան
89124.03.2026, 11:12
