«Ինչը տարիներ առաջ կարող էր ֆանտազիայի դրսևորում դիտվել, հիմա դարձել է դառը իրականություն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի «քաղհասարակության»՝ տակը հասկանալ հատուկ ծառայությունների, հաջորդ տրամաբանական ուղղությունն այս իշխանության համար կարող է լինել ամրացված շրջաններն ու նոր գնված սպառազինությունը։
Երկու երկրների ղեկավարներն արդեն եղբայրությանը նվիրված մրցանակներ են ստացել, որտեղ իրար տեսնելիս հուզված շփվում են, ադրբեջանցիները՝ մեզ մորթելուց ու հայկական տարածքներ նվաճելուց հետո, ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում։
Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարարը երբեմնի գաղտնի կառույցներում քարոզչական տեսանյութեր է նկարում և ի լուր աշխարհի հրապարակում, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատում ու այլ «սխրանքներ» գործում՝ հատկապես ընդդիմության մուտքը զորամասեր ու մարտական դիրքեր արգելելով։
Ո՞րն է հաջորդ քայլը․ ինչը տարիներ առաջ կարող էր վառ ֆանտազիայի դրսևորում դիտվել, հիմա դարձել է դառը իրականություն»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
58Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
77Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
77Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
137Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
100Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
106Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
90Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
123Երեկ, 18:36