«Օրենսդիրներն էլ, գործադիրում էլ պաշտոններ զբաղեցնողներն օրենքով իրավունք ունեն տգետ լինելու»․ Արման Մելիքյան
![]() 272 Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ., 01:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի ընտրությունների հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել: Ասում էին, որ թեկնածուն բարձրագույն կրթություն չունենալով՝ պետք է ղեկավարի լուրջ, մասնագիտական որակներ նախատեսող պրոֆիլային մի հանձնաժողով: Այդ կնոջն, այնուամենայնիվ, ընտրեցին, շատ չանցած նա ինչ-ինչ պատճառներով հրաժարական տվեց ու, կարծեմ, նաև որոշեց վերջ դնել իր քաղաքական գործունեությանը: Ինքս գտնում եմ, որ նեղ մասնագիտական ոլորտների օրենսդրական կարգավորումով զբաղվող օրենսդիր կառույցների ղեկավարները, և ոչ միայն նրանք, պետք է ունենան մասնագիտական բարձրագույն կրթություն: Բայց, ըստ մեր սահմանադրության, ՀՀ ԱԺ պատգամավորը պարտադիր չէ, որ «բարձրագույնավարտ» լինի: Այդուհանդերձ, շատ ավելի վատ է այն, որ կրթական ցենզ սահմանված չէ նաև ՀՀ վարչապետի ու կառավարության անդամների համար, քանի որ այդ պաշտոնները զբաղեցնողները պետք է համապատասխանեն պատգամավորին օրենքով ներկայացվող պահանջներին: Իսկ բարձրագույն կրթություն ունենալը, այո, այդ պահանջների ցանկում չկա: Փաստորեն, օրենքի տեսակետից, այդ թեկնածուին հետ պատահածը խտրականության դրսևորում էր՝ մեր երկրի օրենսդիրներն էլ, գործադիրում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ էլ օրենքով իրավունք ունեն տգետ լինել: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Եթե գործարք չկնքենք, Իրանի համար շատ վատ կլինի»․ Թրամփ
4210:08
«Սյունիքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքը զուտ թուրքական նախագիծ է»․ Էդուարդ Շարմազանով
3809:54
Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»
2809:16
ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում. «Հրապարակ»
6309:12
«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15802:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
180Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
279Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
325Երեկ, 16:52
