«100 հազար դրամի խաբեությունը». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. «100 հազար դրամի խաբեությունը․ սա էլ «խլեցին» ժողովրդից
Ամիսներ առաջ ամբողջ պետական ապարատը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիներին համոզում էր, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու դեպքում պետությունը «կվերադարձնի» մինչև 100 հազար դրամ սոցիալական աջակցության գումար։ Քաղաքացիներին վստահեցնում էին, որ սա իրենց գումարն է, որը կարող են տնօրինել ըստ անհրաժեշտության։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ «Իշխանություն» լրատվականը պարզել է, որ այդ 100 հազար դրամը իրավական առումով չի ճանաչվել՝ որպես սոցիալական աջակցություն։ Այն ձևակերպվել է՝ որպես եկամտային հարկից գոյացող գումար, այսինքն՝ եկամուտ, որը ենթակա է բռնագանձման։ Մանիպուլյացիայի զոհ դարձած այն քաղաքացիները, ովքեր հայտարարագիր են լրացրել, սակայն հարկադիրում պարտք են ունեցել, ավտոմատ խոստացված 100 հազար դրամը բռնագանձվել է։
2026թ․ հունվարի 1-ից շրջանառության մեջ մտած «Կատարողական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ եկամուտ են համարվում աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ, հեղինակային պայմանագրերով վարձատրություն, կրթաթոշակ, պետական և կուտակային կենսաթոշակներ, սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված եկամուտներ այն է՝ բռնագանձման ենթակա չեն՝ որպես պետական նպաստ կամ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունները, ինչպես նաև Կառավարության որոշման հիման վրա՝ որպես աջակցություն կամ փոխհատուցում տրվող եկամուտները, եթե այդ նույն որոշմամբ հստակ ամրագրված է, որ տվյալ գումարը բռնագանձման ենթակա չէ։
Սակայն հենց այստեղ է իշխանությունների իրական «խաղը» օրենքի հետ։ Կառավարությունը չի ընդունել որևէ որոշում, որով սոցիալական ծախսի փոխհատուցումը կհամարվեր չբռնագանձվող աջակցություն։ Օրենքում չի գրվել ընդամենը մեկ նախադասություն՝ «տվյալ գումարը բռնագանձման ենթակա չէ, և դա պատահական չէ։ Դրա բացակայությունը խոսում է ոչ թե իրավական բացթողման, այլ գիտակցված քաղաքական որոշման մասին։
Արդյունքում՝ սոցիալական աջակցության անվան տակ խոստացված գումարը գյուղացուն, թոշակառուի ընտանիքին, ցածր վարձատրվող աշխատողին չի հասնում։ Գյուղացին, որը վարկ է վերցրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, կարկուտի կամ բնական աղետի հետևանքով բերք չի ստացել, չի կարողացել մարել պարտքը և հայտնվել է հարկադիրում։ Այդ նույն գյուղացուն խոստացված 100 հազար դրամը, որը պետք է ծախսվեր երեխայի կրթության կամ բժշկական կարիքների համար, հարկադիրը բռնագանձում է։ Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն իշխանությունն Ամանորին պետական բյուջեից ավելի քան 3 միլիարդ դրամ էր վերցրել ու բաժանել իրար մեջ։ Փաստացի՝ փող կա, բայց ոչ քաղաքացու համար։ Փող կա նախարարների, փոխնախարարների և վարչությունների պետերի պարգևատրման համար, սակայն «սոցիալական կրեդիտի» դեպքում օրենքը դիտավորյալ ձևակերպված է այնպես, որ այն հնարավոր լինի խլել քաղաքացուց։
Այսպես է «սոցիալական աջակցությունը» վերածվում հերթական խաբեության, որտեղ շահում են պարգևավճար ստացող իշխանավորները, իսկ պարտվում է շարքային քաղաքացին»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
199Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
584Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
25512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
24812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
51511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
76711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
26111.08.2026, 16:54