«Պապոյան Գևորգը չէր ստում․ գազի խնդիրն «էականորեն լուծվեց»՝ թանկացավ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեղուկ գազի գինն այդպես էլ «չկարգավորվեց»:
Կամ հեղուկ գազի վաճառքից ինչ-որ անձինք գերշահույթ են ստանում, կամ հեղուկ գազը Հայաստան է ներմուծվում Մարսից:
Ուրեմն, այս պահին ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազի (պրոպանի) 1 լիտրի գինը Ռուսաստանում կազմում է 105-150 ՀՀ դրամ: Ընդ որում, դա մեծածախ գինը չէ:
Հայաստանն ու Վրաստանը հեղուկ գազը ներմուծում են Ռուսաստանից: Վրաստանում հեղուկ գազի (պրոպանի) 1 լիտրի գինն այս պահին կազմում է 200-220 ՀՀ դրամ:
Հայաստանում հեղուկ գազի (պրոպանի) 1 լիտրի գինն այս պահին կազմում է 280-290 ՀՀ դրամ:
Հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար՝ ԵԱՏՄ տարածքում օգտվում է արտոնություններից: Այսինքն, Հայաստանում հեղուկ գազի գինը պետք է գոնե համադրելի լիներ Վրաստանում հեղուկ գազի գնի հետ:
Դեռ մայիսի սկզբին էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը վստահեցնում էր, որ «հեղուկ գազի հետ կապված խնդիրը մոտ օրերս էականորեն կլուծվի»: Ավելին՝ վերջինս նույնիսկ պարծենում էր, ասելով՝ «էդպիսի հարցեր ենք լուծե՞լ»: Փաստորեն, Պապոյան Գևորգը չէր ստում: Գազի խնդիրն «էականորեն լուծվեց»: Այն «էականորեն» թանկացավ: Այժմ Պապոյան Գևորգը լուռ է: Երևի հեղուկ գազի հաջորդ խմբաքանակին է սպասում: Այս անգամ երևի... Մարսից»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
27003.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
26803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
30503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
32603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
28803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
97602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
37801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
125001.09.2026, 18:06