Ուրբաթ, 15 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար». Ոսկան Սարգսյան

«3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար». Ոսկան Սարգսյան
89
Այսօր, 03:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար
Պատմաբան Արեգ Սավգուլյանը Ֆեյսբուքում գրել է․ «2018-ի թավշյա ապոկալիպսիսի ալիքի վրա իշխանության եկած ամենասուսիկ-փուսիկ, հեզ ու զուսպ և արտաքուստ ցպահանջ Լիլիթ Մակունցը դոլարային միլիոնատեր է։ Համենայն դեպս, 1 միլիարդ 317 միլիոն 715 հազար ՀՀ դրամը (#mediahub), նա ո՛չ Մակունց պապիկից է ժառանգել, ո՛չ էլ տատիկից։ Սա այն թիվն է, որը արտացոլվել է, որպես եկամուտ իր տարեկան հայտարարագրում։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչև իշխանափոխությունը Լիլիթը ճգնակյաց դասախոս էր, երբ նա հայտնվեց պալատական միջանցքներում և թավշյա ոտաբոբիկ շրջմոլիկները իրար ականջի փսփսում էին ո՞վ է նա, ո՞վ է նա... նա մեզ հետ չի քայլել։ Տառաճանաչներից Արայիկ Հարությունյանը սաստում էր հեղափոխական խավարասերներին պապանձվե՛ք, նա Նիկոլի անգլերենի ուսուցիչն է։
Հ.Գ. Չնայած վերջերս Նիկոլը մեծ դժվարությամբ ճանաչեց իր սանիկներին, որոնք ևս կարող էին նախարարներ նշանակվել, հետո «Լեոյի վրայի» իր վարսավիրին, որը բավականին բարետես մարդ էր և կարող էր մեր շահերը ներկայացնել Զիմբաբվեում կամ Գրենլանդիայում։ Բայց արդեն ուշ է։ Սակայն Լիլիթին ասենք «բրավո», 3.5 միլիոն դոլարը վատ սկիզբ չէ աղքատ երկրում օլիգարխ լինելու համար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան