Ռուսաստանը թևավոր հրթիռով հարվածել է Կիևի բազմաբնակարան շենքերից մեկին. կան զոհեր

Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանը մայիսի 14-ի գիշերը Կիևին հարվածելու համար օգտագործել է Kh-101 օդ-երկիր դասի թևավոր հրթիռ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում։
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն կոնկրետ զենքերը՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք այս անգամ օգտագործել են ռուսները։ Նախնական տվյալների համաձայն՝ Kh-101 հրթիռն է հարվածել է Կիևի շենքերից մեկին։ Արտադրությունը տեղի է ունեցել այս տարվա երկրորդ եռամսյակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս ներմուծում է հրթիռային բաղադրիչներ, անհրաժեշտ ռեսուրսներ և սարքավորումներ՝ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների։ Սա պետք է լինի մեր բոլոր գործընկերների իրական նպատակը՝ կանգնեցնել Ռուսաստանի՝ պատժամիջոցներից խուսափելու սխեմաները։ Մենք պատրաստում ենք քայլեր, որոնք կարող են ուժեղացնել մեր համատեղ արձագանքը. պատժամիջոցները պետք է ավելի ցավոտ լինեն Ռուսաստանի համար», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի պետական արտակարգ ծառայությունը հայտնել է, որ Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ 2 երեխա։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Դարնիցկիի շրջանում որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
7600:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
97Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
233Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
161Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
262Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
129Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
109Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
117Երեկ, 14:54