Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 9/5) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
- սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք հիգիենիկ աշխատանքային պայմաններ,
- սննդի տեղափոխման համար նախատեսված սարքավորումը (վերելակը) նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
27003.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
26803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
30503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
32603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
28803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
97602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
37801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
125001.09.2026, 18:06