Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ալեն Սիմոնյանը Խոր Վիրապի զնդանում փակված չէ, մինչդեռ սրբազանները ԿԳԲ-ի բանտում են». Էդմոն Մարուքյան

«Ալեն Սիմոնյանը Խոր Վիրապի զնդանում փակված չէ, մինչդեռ սրբազանները ԿԳԲ-ի բանտում են». Էդմոն Մարուքյան
112
Այսօր, 22:12

«ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ զեկույց կազմողներին ես զգուշացրի, որ չի կարելի զեկույցում գրել, որ լարվածություն կա պետության առաջնորդի և եկեղեցու միջև»,- Ստրասբուրգից հրապարակած իր տեսաուղերձում նշեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ի՞նչ է նշանակում միջև՝ «between»: Սա նշանակում է, որ նրանք հավասարազոր են, մինչդեռ Ալեն Սիմոնյանը կամ որևէ այլ ՔՊ-ական Խոր Վիրապի զնդանում փակված չէ: Եկեղեցին չունի նման լիազորություն: Մինչդեռ իշխանություններն ունեն նման լիազորություն և սրբազաններն ու մյուս հոգևորականները ԿԳԲ-ի բանտում են: Այսինքն, բացատրեցի, որ հավասարության նշան դնելը սխալ է, իրականում տեղի է ունենում հետևյալը՝ երկրի իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ՀԱԵ-ն նշանակել է իր թշնամին, հետո՝ պետության թշնամի և պետության ամբողջ ռեսուրսն ուղղել այդ ինստիտուտի դեմ: Այսպես գործում է ցանկացած դիկտատոր: Այդ զեկույցը չպետք է նման ձևով լույս տեսներ»,- ասաց Մարուքյանը:

«Ալեն Սիմոնյանը Խոր Վիրապի զնդանում փակված չէ, մինչդեռ սրբազանները ԿԳԲ-ի բանտում են». Էդմոն Մարուքյան