ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է «ՀԱԵ մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով»

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում մասնավորապես ասվում է. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանում հակամարտության բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և խարանավորումը: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով: Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր երեք անընդմեջ ընտրություններն անցկացվել են առանց խախտումների, Վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգեր ընդունելու անհրաժեշտությունը: 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավելու քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար թեկնածուների միջև անձնական հարձակումներից զերծ՝ խնդիրների և քաղաքականության վրա կենտրոնացած ընտրարշավ: Այս համատեքստում Վեհաժողովը հիշեցնում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությունը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և կողմնակիցներին զերծ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց, և նախատեսում են պատժամիջոցներ»: Վեհաժողովն ի գիտություն է ընդունում ներկայիս վարչապետի մտադրությունը՝ կազմակերպելու սահմանադրական հանրաքվե 2026 թվականի ընդհանուր ընտրություններից հետո»,- ասվում է վեհաժողովի կայքում։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
139Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
149Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
153Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
180Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
55702.11.2026, 20:00