Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է
![]() 168 Այսօր, 11:48 Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն: «Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն ման գալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրին, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել»,- ասել է հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը: Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73-ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում: Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել: Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը։ |

«Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ՌՈ մեքենան»․ Պսակ քահանա Մկրտչյան
6212:24
«Դեմքից երևում է, որ նույնիսկ իր դուրը չի գալիս»․ Ռուբեն Մխիթարյան
11212:12
«Պատմություն հիշեցի, երբ տեսա «Վարչաբենդ» նախաձեռնությունը»․ Տիգրան Դումիկյան
9212:06
Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է
14111:48
Ախթալայի ԼՀԿ-ի աշխատակիցները շարունակում են գործադուլը (տեսանյութ)
12011:24
«Անտերության մատնված պետություն»․ Անի Կաղինյան (տեսանյութ)
14111:12
«Բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին»․ Տիգրան Աբրահամյան
13010:42
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է
11110:18
