Անգլերենի քննության երկու թեստերում տպագրական սխալներ են եղել. որոշվել է լրացուցիչ քննություն կազմակերպել

ՄԱՄՈՒԼ.ամ-ին բազմաթիվ ահազանգեր են փոխանցվել, որ այսօր՝ 31.01.2026- ին Օտար լեզուների, մասնավորապես՝ Անգլերենի քննության քննական կենտրոններում երկրորդ և չորրորդ տարբերակի թեստերի մեջ եղել է տպագրական սխալ:
Թեստերը հավաքվել են, և քիչ հետո բաժանվել են նորերը։ Այդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել, սակայն երեխաներից շատերը չեն կարողացել հաղթահարել շփոթմունքն ու սթրեսային իրավիճակը:
Քիչ առաջ ԳԹԿ-ն հրապարակեց պաշտոնական պարզաբանում. «Այսօր, օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել՝ 30-45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը՝ որ ժամանակին արձագանքեն և լուծում տան։ Իսկ արձագանքը եղել է և լուծում տրվել է: Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա, և որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: Այսինքն, երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից կարող են օգտվել բոլոր դիմորդները: Քննության օրվա մասին առավել որոշակի՝ առաջիկայում»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48