Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Թեհրանը չի ակնկալում, որ Մոսկվան Իրանի համար կգնա ԱՄՆ-ի հետ հավելյալ առճակատման». Արման Բաբաջանյան

«Թեհրանը չի ակնկալում, որ Մոսկվան Իրանի համար կգնա ԱՄՆ-ի հետ հավելյալ առճակատման». Արման Բաբաջանյան
55
Այսօր, 15:15

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Մոսկվա չհայտարարված այցից հետո ԱՄՆ-ի հետ բանակցելու Իրանի պատրաստակամության մասին X սոցիալական հարթակում նրա ակնարկը նշանակում է, որ Իրանը հասկանում է՝ Ռուսաստանը ոչ կարող է, ոչ էլ ցանկանում է վերցնել Իրանի անվտանգության համար որևէ պատասխանատվություն։ Այդ պատճառով Թեհրանը Մոսկվայի հետ պահում է գործնական կապը, բայց իրական ելքը որոնում է Վաշինգտոնի հետ բանակցությունների մեջ։
Նույնիսկ 2025-ի հոկտեմբերին ստորագրված «Ռազմավարական համագործակցության» պայմանագիրը ՌԴ նախագահ Պուտինի և Իրանի նախագահ Փեզեշքիանի միջև որևէ պարտավորություն չի ստեղծում։
Լարիջանիի ուղերձը հենց սա է բացահայտում․ Թեհրանը չի ակնկալում, որ Մոսկվան Իրանի համար կգնա ԱՄՆ-ի հետ հավելյալ առճակատման։ Երբ Թրամփը բարձրացնում է ճնշման նշաձողը, Իրանը նստում է բանակցությունների սեղանին՝ որովհետև գիտի՝ Ռուսաստանը լավագույն դեպքում կսահմանափակվի հայտարարություններով։
Հայաստանի համար ամենակարևոր հետևությունը՝ եթե անգամ Իրանը՝ իր ռեսուրսներով, ազդեցությամբ ու տարածաշրջանային ծանրությամբ, Ռուսաստանին չի վստահում իր անվտանգության պատասխանատվությունը, ապա փոքր պետության համար այդ «հույսը» պարզապես վտանգավոր պատրանք է։
Անվտանգությունը չի կառուցվում «ռազմավարական դաշնակից» կամ «գործընկեր» բառերով․ այն կառուցվում է սեփական ուժով, կայուն ու բազմազան դաշնակիցներով, և ամենակարևորը՝ սուվերեն որոշումներով։ Հայաստանի անվտանգությունը պետք է հենված լինի մեր սեփական որոշման, մեր հաշվարկի ու մեր պատասխանատվության վրա»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան