«Պուտինը և Սի Ցզինպինը ակտիվ և կանոնավոր երկխոսություն են վարում». Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ակտիվ երկխոսություն են վարում և այն կանոնավոր կերպով կշարունակեն այս տարի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ բանակցություններից հետո։
Կիրակի օրը Շոյգուն ժամանել է Չինաստան՝ Վան Իի հետ բանակցությունների համար։ «Մեր պետությունների ղեկավարները պահպանում են բարեկամական հարաբերություններ և շատ ակտիվ երկխոսություն են վարում։ Հետևաբար, բնական է, որ նման շփումները կանոնավոր կերպով կշարունակվեն այս տարի»,- Շոյգուի խոսքերն է մեջբերել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Շոյգուի խոսքով, Վան Իի հետ իր բանակցությունները շատ ինտենսիվ են եղել։
«Մենք քննարկել ենք շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»,- նշել է նա։
Նրանց մամուլի ծառայությունը նաև անդրադարձել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ազդում են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Պեկինի շահերի վրա։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01