Սլովակիայի նախկին արտգործնախարարը գրել է Մոլդովայից Էփշթեյնին ուղարկված «գեղեցիկ աղջիկների» մասին

Մոլդովան հիշատակվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործի վերաբերյալ հրապարակված նյութերում՝ Սլովակիայի նախկին արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ նամակագրության մեջ, գրում է NewsMaker-ը։
«2019 թվականի հունվարին ԵԱՀԿ գործող նախագահ և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Մոլդովա, այդ թվում՝ Մերձդնեստր։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա ակտիվորեն ներգրավված է եղել Մերձդնեստրի կարգավորման գործընթացում։ Սակայն, դատելով Էփշթեյնի հետ իր նամակագրությունից, Լայչակը հանդիպել է ո′չ միայն Քիշնևի և Տիրասպոլի պաշտոնյաների հետ։ Էփշթեյնի հետ զրույցներում սլովակ նախարարը նրան փոխանցել է իր «սիրելի Մոլդովայի» ողջույնները և նաև նշել, որ «աղջիկները իսկապես գեղեցիկ են»,- հաղորդում է աղբյուրը։
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից Էփշթեյնի գործով հրապարակված փաստաթղթերը վկայում են Լայչակի և մանկապիղծ ֆինանսիստի միջև բազմաթիվ շփումների մասին, այդ թվում՝ անձնական հանդիպումների և հաղորդագրությունների փոխանակման մասին, որոնցում քննարկվել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ կանայք։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ սլովակ քաղաքական գործչի անունը հիշատակվում է հարյուրավոր անգամներ, սակայն հրապարակային տեղեկատվությունը որևէ ապացույց չի տալիս Էփշթեյնի՝ սեռական շահագործման հետ կապված ենթադրյալ հանցագործություններին նրա մասնակցության մասին։
Նախկինում հաղորդվել էր, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ընդունել է իր խորհրդականի՝ նախկին արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հրաժարականը, որի անունը հիշատակվում է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործում։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցներն Էպշտեյնի սեքս-կայսրությունն անվանել էին «ԿԳԲ-ի մեղրի թակարդ»։

Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
210:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
5309:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
6309:12
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
7608:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5308:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
11302:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
114Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
123Երեկ, 22:48