Գազայի բնակիչները մեկ տարվա մեջ առաջին անգամ հատել են Եգիպտոսի սահմանը՝ բուժօգնություն ստանալու համար

Բժշկական օգնության կարիք ունեցող մի խումբ պաղեստինցիներ 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հատել են Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանը «Ռաֆահ» անցակետով, հաղորդում է եգիպտական Al Qahera Al Ikhbareya-ն։
Նշվում է, որ բուժօգնության կարիք ունեցողներին ուղեկցում են նրանց հարազատները, և բոլորը տեղում կարճ զննությունից հետո կտեղափոխվեն Հյուսիսային Սինայ նահանգի հիվանդանոցներ։ Հեռուստաալիքը նշել է, որ նախնական տվյալներով՝ արտերկրում բուժման կարիք ունի մոտ 22 հազար պաղեստինցի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը բացել է «Ռաֆահ» անցակետը, որի գործունեությունը, սակայն, վերսկսվել է Իսրայելի կողմից խիստ սահմանափակումների պայմաններում։
«Ռաֆահի» անցակետը փակվել էր 2024 թվականի մայիսին։ Այն կարճ ժամանակով բացվել էր 2025 թվականի սկզբին՝ հիվանդների տարհանման համար։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6020:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
21415:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10113:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10413:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10711:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
25310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10109:24