Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում. «Հրապարակ»
![]() 193 Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 09:00
«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան եռօրյա ժամկետում: Բոլոր մարզերի և Երևանի ՔՊ տարածքային կառույցների անդամները՝ ՔՊ համաժողովի պատվիրակները, էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձեւավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին: Ապա ցուցակը կձևավորվի ռեյտինգային կարգով՝ ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձինք՝ ցուցակի վերևի հատվածում: Եռօրյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջև ընտրեն, նաև՝ վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-15-ին․ բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»: |

«Զայեդ» մրցանակաբաշխության գումարը փոխանցվել է․ չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4113:36
«Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին, 44-օրյան կարող էր և չլիներ»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
5413:30
«Ես մրտված եմ․ մի քանի տարի անց, ցավոք, տեր Կորյունը մահացավ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:24
«Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է»․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
7813:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6412:54
Արամ Հարությունյանին բերման ենթարկեցին՝ արգելելով «պեռաշկիով» ակցիա իրականացնել (տեսանյութ)
7712:48
«Էդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10412:24
«ԱՄՆ-ն կզղջա իրանական նավը խորտակելու համար»․ Արաղչի
13112:12
