«Այսպիսի ափաշքյարա խայտառակություն երբեք չի եղել»․ Արմեն Աշոտյան

Օրեր առաջ անդրադարձել էինք ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքում տեղ գտած հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշված էր հետևյալը. «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 10-ին մեկնարկել է Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում կազմակերպվող «Միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրի» դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այս հրավերին, մասնավորապես ասել է․ «Երբեք թուրքական կառավարության պետական կրթական ծրագրերի շրջանակներում Հայաստանի կառավարությունը և կրթության համար պատասխանատու գերատեսչությունը չի հանդիսացել գործընկեր, չի տարածել թուրքական պետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն իր պաշտոնական կայքէջում, այդպիսով չի խրախուսել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը թուրքական պետական կրթական ծրագրիր շրջանակներում։
Հայ ուսանողներ սովորել են Թուրքիայում այս ընթացքում՝ Ռուբինյան Ռուբենը դրա վառ ապացույցն է, բայց դա երբեք չի եղել պետական կրթական քաղաքականության մաս. այսպիսի զավեշտ, ափաշքյարա խայտառակություն այս ոլորտում երբեք չի եղել։ Իսկ դուք հասկանում եք, որ թուրքական պետական կրթական ծրագրով գնալու պարագայում որքան մեծ է թուրքական ազդեցության գործակալ դառնալու հավանականությունը»։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
66728.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
66428.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
72627.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
73627.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
55026.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
189324.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
400319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
117518.08.2026, 18:36