«Կողմերի միջև անուղղակի շփումը ցույց է տալիս՝ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության». Վարդան Ոսկանյան
![]() 239 Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ., 22:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։ Օմանի միջնորդական դերակատարումը և կողմերի միջև առայժմ անուղղակի շփումը կրկին ցույց են տալիս, որ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները։ Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում», ինչը կրկին հաստատվել է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությամբ, որ քննարկվել է միայն միջուկային խնդիրը։ Օմանի ներգրավվածությունը ոչ միայն տեխնիկական միջնորդություն է, այլ յուրատեսակ «բուֆեր», որի միջոցով կողմերը փոխանակում են ազդակներ՝ առայժմ փորձելով չափել միմյանց դիմադրողականությունն ու քաղաքական կամքը։ Այս գործընթացը պետք է դիտարկել տարածաշրջանային լարվածության, ուժերի վերադասավորման և փոխադարձ զսպման համատեքստում, իսկ այօրվա բանակցությունները ավելի շատ միմյանց դիրքորոշումները շոշափելու և հասկանալու փորձ էր, որի արդյունքները պետք է փոխանցվեն Թեհրան և Վաշինգտոն՝ հետագա որոշումների կայացման համար։ Հիմնական հարցը, սակայն, մնում է բաց՝ արդյո՞ք այս միջնորդական ձևաչափը կարող է վերածվել գործնական արդյունքի, թե կսահմանափակվի միայն լարվածության կառավարմամբ»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
9303:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
12702:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
114Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
94Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
165Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
140Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
102Երեկ, 22:30
