«Ինչո՞ւ է ԵՊՀ-ն «տակ տալիս»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են ԵՊՀ-ում մազեր աճեցնում:
Սկսեմ ամենասկզբից:
Ուրեմն, պարզվում է, որ ԵՊՀ-ն 2023 թվականին 95.6 միլիոն դրամ շահույթ է ունեցել, իսկ 2024-ին՝ 450.2 միլիոն դրամ վնաս։ Միայն մեկ տարվա շահույթի բացասական սալդոն կազմել է (95.6+450.2) 545.8 միլիոն դրամ կամ շուրջ 1.5 միլիոն դոլար:
Ենթադրաբար՝ 2025 թվականն ավելի վնասաբեր է եղել ԵՊՀ-ի համար:
Ինչո՞ւ է ԵՊՀ-ն «տակ տալիս»: Պատճառները շատ են: Դրանցից մեկն իրավական անգրագիտությունն է: ԵՊՀ-ում, առանց լուրջ իրավական հիմնավորման, ենթադրաբար՝ ինչ-որ անձանց քմահաճույքից ելնելով, «հերթով, կարգով, շարքով» ազատվում են «անցանկալի» աշխատակիցներից: Վերջիններս դատարան են դիմում: Դատարաններն էլ «հերթով, կարգով, շարքով» բավարարում են ԵՊՀ-ի աշխատակիցների հայցադիմումները և ԵՊՀ-ն ստիպված է վճարել նրանց հարկադիր պարապուրդը, աշխատանքի չվերականգնելու համար և չվճարած աշխատավարձի 0.15%-ի չափով տուգանքները, պետական տուրքերը, փաստաբանական ծախսը: Վերջերս աշխատանքից ազատելու և դատարան դիմելու դեպքերը կրում են զանգվածային բնույթ: Ավելին, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն «պատվի և արժանապատվության» վերականգնման պահանջով հայցեր է ներկայացնում դատարան, սրանից-նրանից մեծ գումարներ է պահանջում: Վերջինս յուրաքանչյուր հայցադիմումի համար պետական տուրք է վճարում: Ընդ որում, որքան շատ գումար է պահանջում, այդքան շատ տուրք է վճարում:
Ինչպես արդեն ասացի, հիմնականում ԵՊՀ-ն դատարաններում պարտվում է, հետևաբար՝ ամեն ինչի համար վճարում է:
Եվ այսպես, ԵՊՀ-ի շահույթի բացասական սալդոյի զգալի մասն իրավական անգրագիտության արդյունք է:
ԵՊՀ-ում կա «Իրավաբանական ծառայություն», որտեղ կան զգալի թվով աշխատակիցներ և ղեկավար: Վերջիններիս մասնագիտական կարողությունների վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել միայն մեկ օրինակով: Ուրեմն, դատարանի օրինական ուժի մեջ մտած Վճռի «պարզաբանման» համար, ԵՊՀ-ի իրավաբանների խորհրդով, ԵՊՀ-ի հաշվապահը դիմել էր ... Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: No comment:
Ինչևէ: ԵՊՀ-ն շարունակում է պարտվել դատարաններում, հետևաբար՝ տարի առ տարի մեծանում է շահույթի բացասական սալդոն: Ո՞վ է պատասխան տալու: ԵՊՀ-ի իրավաբաննե՞րը: Կարծում եմ՝ պատասխան չտալու համար վերջիններս պետք է պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմեն: Ի դեպ, գործընթացը սկսվել է. նրանցից մեկը մազերի տրանսպլանտացիա է իրականացրել: Մնացին մնացածները»:

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
66728.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
66428.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
72627.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
73627.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
55026.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
189324.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
400319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
117518.08.2026, 18:36