Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Սրանք որոշել են «սատանի մայլում քյանդրբազություն անել»՝ ամերիկացիներով ռուսներին շանտաժել»․ Կարեն Հեքիմյան

«Սրանք որոշել են «սատանի մայլում քյանդրբազություն անել»՝ ամերիկացիներով ռուսներին շանտաժել»․ Կարեն Հեքիմյան
193
Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 22:24

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացահայտվեց Ջեյ Դի Վենսին հարգելու, պատվելու, բաց և փակ նամակներ գրելու իրական շարժառիթը:
Փաստորեն, սրանք որոշել են «սատանի մայլում քյանդրբազություն անել», այլ կերպ ասած՝ ամերիկացիներով ռուսներին շանտաժել:
Ուրեմն, Ջեյ Դի Վենսի Հայաստան գալու և վերջինիս կողմից «ատոմային» հայտարարություններից անմիջապես հետո «Ռոսատոմը» հայտարարեց, որ «պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը»:
Շանտաժը զենք է, որի «աշխատանքային տևողությունն» ուղիղ 40 օր է: Նույնքան, որքան ստի տևողությունը:
Նկարում ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գալուզինն է, որն ավետեց «Ռոսատոմի» հապճեպ առաջացած «հետաքրքրությունների» մասին»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան