Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ցուցակը խմբագրման փուլում է․ «Հրապարակ»

Ցուցակը խմբագրման փուլում է․ «Հրապարակ»
161
Այսօր, 09:06

«Հրապարակ»-ը գրում է․ «Թեև սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը և հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը:
Ի դեպ, օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջեւ տեղափոխություններ կատարել։ Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու՝ ով որտեղ լինի։

ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են, այսպես կոչված, առաջատարներից: Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը և այլք։

Մեր տեղեկություններով, մինչև ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը»։