«Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից»․ Վարդան Ոսկանյան
![]() 214 Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ., 23:30 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից։ Իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել բանակցության առարկա։ Մյուս կողմից իրանական դիվանագիտական արդյունավետ ջանքերով և նաև տարածաշրջանային օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը ներառում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Կատարը, Օմանը, Եգիպտոսը և Պակիստանը, որոնք նկատելի ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը։ Այս առումով նախագահ Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում, երբ անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելու մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ տարածաշրջանի իր այլ դաշնակիցների՝ իսրայելականին արմատապես հակադիր շահերը։ Հաջողության դեպքում ավելի հեռագնա տեսլականում նշված տարածաշրջանային «դիվանագիտական բուֆերը» նաև Իրանի ներգրավվածությամբ որոշակի ներուժ ունի վերածվելու աշխարհաքաղաքական շոշափելի ինքնուրույնությամբ առանձին բևեռի, բայց առայժմ առկա են դրա միայն թույլ նախանշանները, որոնք կա՛մ կզարգանան, կա՛մ կմարեն»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
18003:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
16202:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
140Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
135Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
101Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
153Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
114Երեկ, 22:30
