Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»
![]() 91 Այսօր, 09:06 «Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից պարտադիր էր դառնում աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային եղանակով: Սակայն, հասկանալով, որ հերթական անգամ «բարեփոխումները» տապալել են, կամ, ինչպես ասում են, «գցել են ոտքներին», կառավարությունը շատ արագ փոփոխություններ նախաձեռնեց համապատասխան օրենքում և ժամկետը հետաձգեց մինչև 2027 թ. հունվարի 1: Բանն այն է, որ, ինչպես օրերս աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը խոստովանեց, մոտ 200 հազար մարդ այսօր չունի նույնականացման քարտ, իսկ դրանց ձեռքբերման գործընթացում լուրջ խնդիրներ կան, մեծ հերթեր են գոյացել: Ավելին, Արսեն Թորոսյանը նաև շեշտեց, թե «քանի որ նոր նույնականացման քարտերի ու նոր անձնագրերի համակարգ ենք ներդնում, որը պետք է գործարկվի այս տարի՝ ավելի ուշ, այստեղ նորից խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող եւ ապագայում տրամադրվելիք ID քարտերի բալանսի միջև»: Մի խոսքով, հերթական քաոսը: Բայց պատճառը միայն սա չէ: Օրենքի ընդունումից հետո առաջ են եկել նաև այլ խնդիրներ, որոնք շտկելու համար էլ առաջարկվել են այլ փոփոխություններ ևս: Մասնավորաբար, ըստ նոր կարգավորման, օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ նրանք ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո եռամսյա ժամկետում կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: Մյուսը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում) աշխատանքային պայմանագիրը կկնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Սա էական փոփոխություն է, քանի որ խնդիրներ էին առաջացել թե՛ ներկա գտնվելու, թե՛ ռեզիդենտության տեղեկանքի առումով, որովհետև վերջինս պետք է ունենա նոտարական հաստատում, որը էլեկտրոնային եղանակով իրականացնել հնարավոր չէ: |

««Սրտիկների» տակ թաքնված է «պողպատե մուրճը», որն արդեն իսկ սկսել է գործել»․ Արմեն Հովասափյան
6010:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5010:12
«Փենթագոնը պատրաստում է երկրորդ ավիակիրը՝ Մերձավոր Արևելքում տեղակայելու համար»․ #WSJ
9110:06
«Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
9109:42
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»
9209:30
Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»
9109:06
«Աշխարհի վերաբաժանումը՝ ազդեցության և շահերի գոտիների, դեռևս ավարտված չէ»․ Գարիկ Քեռյան
17400:42
«Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից»․ Վարդան Ոսկանյան
136Երեկ, 23:30
