Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն համարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ». Արմենուհի Կյուրեղյան

«Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն համարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ». Արմենուհի Կյուրեղյան
231
Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ., 11:12

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամն եմ ինձ համարում: Ես գրող եմ, մտավորական եմ, մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական, թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու, եզրակացություններ անելու»,- ԱԺ նիստում ասել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, ում լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ նշելով, որ «Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին՝ այն ուղեկցելով ատելության քարոզով»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը արձագանքել է. «Պարո՛ն Հակոբյան, դուք մոռանում եք, որ այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է ՀՌՀ անդամի սահմանադրական պահանջը: Այստեղ ներկայանալով ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ, դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը՝ Սահմանադրությունը: Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ: Դուք չե՞ք կարողանում ընկալել, թե՞ չեք ուզում ընկալել, որ ՀՌՀ անդամը իր գործունեության, լիազորությունների իրականացման ամբողջ ժամանակահատվածում պետք է հասկանա այն տարիները, որի ընթացքում ինքը այդ կազմակերպության անդամ է: Դուք անդամ եք, մշակույթի ներկայացոիցիչ չեք»: